Կարևոր իրադարձություններ

ԵԽԽՎ-ն կոչ է արել Բաքվին ու Երևանին հնարավորինս արագ իրականացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնագրի դրույթները

26 Հունվար, 2021 11:40
ԵԽԽՎ-ն կոչ է արել Բաքվին ու Երևանին հնարավորինս արագ իրականացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնագրի դրույթները

Ադրբեջանն ու Հայաստանը պետք է զերծ մնան այնպիսի հռետորաբանությունից, որը կխանգարի քաղաքական երկխոսությանը, և հնարավորինս արագ իրականացնեն Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնագրի դրույթները: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընդունած բանաձևում՝ հիմնված 2020թ. մոնիթորինգային կոմիտեի զեկույցի վրա, գրում է ТАСС գործակալությունը:

Վեհաժողովն ընդգծել է «Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում» և կոչ է արել Երևանին ու Բաքվին «հնարավորինս արագ իրականացնել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են մարդասիրական հարցերին:

ԵԽԽՎ-ն նաև առաջարկել է «անհապաղ անցնել ռազմագերիների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը, զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը կխանգարի քաղաքական երկխոսությանը»:

Վեհաժողովում «լուրջ մտահոգություն են հայտնել Ղարաբաղում հակամարտության ժամանակ մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների նորմերի խախտման վերաբերյալ», «ինչպես նաեւ կրոնական օբյեկտներին, հուշարձաններին, մասնավոր սեփականությանը հասցված վնասի մասին» հաղորդումների կապակցությամբ: ԵԽԽՎ-ն ակնկալում է, որ «այդ դեպքերը լիովին հետաքննվեն»։

«Ցանկացած տեսակի խախտումներ պետք է վերացվեն, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն»,- ասվում է հայտարարության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին