Կարևոր իրադարձություններ

Ի գիտություն ԱՀ քաղաքացի հանդիսացող անհայտ կորած զինծառայողների, պահեստազորայինների, աշխարհազորայինների և կամավորականների հարազատների. ԱՀ ՊԲ

26 Հունվար, 2021 11:17
Ի գիտություն ԱՀ քաղաքացի հանդիսացող անհայտ կորած զինծառայողների, պահեստազորայինների, աշխարհազորայինների և կամավորականների հարազատների. ԱՀ ՊԲ

Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը հաղորդագրություն է տարածել․

«Հայտարարություն

Ի գիտություն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անհայտ կորած զինծառայողների, պահեստազորայինների, աշխարհազորայինների և կամավորականների հարազատների.

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցության ծրագրերից օգտվելու համար անհրաժեշտ է սեղմ ժամկետներում պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության բաժին ներկայացնել ծրագրի շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ հետևյալ փաստաթղթերը՝

-Շահառուի /անհետ կորածի հայր, մայր, կին կամ ամուսին/ անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, հաշվառման հասցե, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը /սոցիալական քարտ/ կամ համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, կոնտակտային հեռախոսահամար:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047 95 02 35 հեռախոսահամարով»:

 

Լրահոս

Դիտել ավելին