Կարևոր իրադարձություններ

Համաճարակին հաջորդած տնտեսական ճգնաժամը ամենադժվարն էր վերջին 100 տարում. Գուտերեշ

26 Հունվար, 2021 10:35
Համաճարակին հաջորդած տնտեսական ճգնաժամը ամենադժվարն էր վերջին 100 տարում. Գուտերեշ

Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհը հայտնվել է վերջին 100 տարվա ամենածանր տնտեսական ճգնաժամում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Գուտերեշը նկատել է՝ ներկայիս աշխարհը կարելի է մեկ բառով բնորոշել՝ փխրունություն: 2021թ., ըստ դիվանագետի, հնարավորություն կա փխրունությունից անցում կատարել կայունության:

Այդ նպատակով կառավարությունները, միջազգային կազմակերպությունները, մասնավոր հատվածը և քաղաքացիական հասարակությունը պետք է համատեղեն ուժերն ու միասին աշխատեն:

 

Լրահոս

Դիտել ավելին