Կարևոր իրադարձություններ

Բարձրաստիճան դիվանագետների՝ աշխատանքից ազատվելու լուրն իրականությանը չի համապատասխանում. ԱԳՆ խոսնակ

26 Հունվար, 2021 10:40
Բարձրաստիճան դիվանագետների՝ աշխատանքից ազատվելու լուրն իրականությանը չի համապատասխանում. ԱԳՆ խոսնակ

««Փաստ» թերթի այսօր գրել էր, որ ԱԳՆ-ում ներկայումս մեկ տասնյակից ավելի հրաժարականի դիմումներ կան: Ի դեպ, հիմնականում աշխատանքից ազատվելու դիմում են գրել բարձրաստիճան դիվանագետներ եւ ԱԳՆ-ում երկարամյա փորձ ունեցող վաստակաշատ ծառայողներ։

ՀՀ Արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը Shabat.am-ի հետ զրույցում անդրադառնալով հրապարակմանն ասաց.  «Հրապարակված տեղեկատվությունը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում»:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն բարձրաստիճան դինավագետներ աշխատանքից ազատման դիմումներ չե՞ն գրել, Նաղդալյանն ընդգծեց. «Խոսքը գնում է դիվանագիտական ծառայության մասին, որն իրենից դիվանագիտական ծառայություն է ներկայացնում և այդ տեղեկատվությունը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում»: 

Հիշեցնենք, որ թերթը գրել էր, թե հրաժարականների դիմումները կապված են ԱՄՆ-ում Լիլիթ Մակունցին դեսպան նշանակելու հարցի հետ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին