Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Օձուն գյուղում․ այրվել է 50 հակ անասնակեր, գոմը, անկել է 30 հավ

26 Հունվար, 2021 10:21
Հրդեհ Օձուն գյուղում․ այրվել է 50 հակ անասնակեր, գոմը, անկել է 30 հավ

Հունվարի 25-ին, ժամը 21։25-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղում այրվում է անասնագոմի տանիք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օձուն գյուղի 2-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։51-ին, մարվել՝ 23:11-ին։ Այրվել են տանիքի ծածկի փայտյա կառուցատարրերը (մոտ 12 քմ), 50 հակ անասնակեր, և անկել՝ 30 հավ։

 

Լրահոս

Դիտել ավելին