Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522
    526,5

  • EUR

    620
    632

  • RUB

    6,97
    7,19

Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ սպասել ԵԱՏՄ էներգետիկ շուկաների ձեւավորման գործընթացից Հայաստանի մասով․ «Հայաստանի Հանրապետություն»

26 Հունվար, 2021 09:55
Ի՞նչ սպասել ԵԱՏՄ էներգետիկ շուկաների ձեւավորման գործընթացից Հայաստանի մասով․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Ի՞նչ սպասել ԵԱՏՄ էներգետիկ շուկաների ձեւավորման գործընթացից Հայաստանի մասով, ի՞նչ ռիսկեր ու հնարավորություններ կարող են լինել, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է բնական գազի ընդհանուր շուկային։ «ՀՀ»-ն պարզաբանման նպատակով դիմեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար, էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանին։

Նրա խոսքերով, լինելով ԵԱՏՄ անդամ, մենք անխուսափելիորեն պետք է մասնակցենք Միության ընդհանուր էներգետիկ շուկաների ձեւավորման գործընթացին: Վերջիններս ունեն երեք հիմնական բաղադրիչ՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաներ, որոնց մեկնարկը պետք է տրվի 2025 թ., ինչի համար անդամ-պետություններն արդեն այսօր սկսել են ներդաշնակեցնել սեփական օրենսդրական դաշտը Միության անդրազգային պահանջներին: Այդ ներդաշնակեցման թերեւս ամենակարեւոր արտահայտումն ազգային էլեկտրաէներգետիկ շուկաների ազատականացումն է, որը մեկնարկել է նաեւ Հայաստանում, թեեւ բազմաթիվ խնդիրներով:

«Ինչ վերաբերում է բնական գազի ընդհանուր շուկային,- ասաց Վահե Դավթյանը,- ապա այն թե՛ ռիսկեր եւ թե՛ հնարավորություններ է պարունակում Հայաստանի համար: Մասնավորապես, ծրագրով նախատեսվում է, որ շուկան գործելու է սփոթային մոդելով, գործարկվելու է գազային բորսա, որտեղ իրականացվելու է բնական գազի առք ու վաճառք՝ համաձայն ընթացիկ շուկայական կոնյունկտուրայի»: Մասնագետը միաժամանակ հավելեց, թե սա, իհարկե, էապես կապաքաղաքականացնի բնական գազի շուկան: Սակայն պետք է հաշվի առնել կարեւորագույն մեկ բան…»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին