Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522
    526,5

  • EUR

    620
    632

  • RUB

    6,97
    7,19

Կարևոր իրադարձություններ

Վիճակախաղերը կգովազդվեն որոշակի ժամերի. Ինչ փոփոխություն է առաջարկվում. «Ժամանակ»

26 Հունվար, 2021 09:23
Վիճակախաղերը կգովազդվեն որոշակի ժամերի. Ինչ փոփոխություն է առաջարկվում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որը վերաբերում է լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդին:

Գործող օրենքով վիճակախաղերի գովազդը չպետք է գերազանցի լրատվական կայքի ընդհանուր գովազդի 20 տոկոսը: Կառավարությունն առաջարկում է դրա փոխարեն ներդնել այլ սահմանափակում, ըստ որի՝ «վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչև 07:00 ընկած ժամանակահատվածում»:

Ներկայումս լրատվական և ոչ լրատվական կայքերի եկամտի հիմնական աղբյուրը հենց վիճակախաղերի գովազդն է, քանի որ Հայաստանի տնտեսության ամենազարգացող ճյուղը վիճակախաղերն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին