Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522
    526,5

  • EUR

    620
    632

  • RUB

    6,97
    7,19

Կարևոր իրադարձություններ

Հետպատերազմյան շրջանում ՔՊ-ն վերաբացում իր գրասենյակները. Փաշինյանը մեկ ամիս ժամկետ է սահմանել․ «Հրապարակ»

26 Հունվար, 2021 08:35
Հետպատերազմյան շրջանում ՔՊ-ն վերաբացում իր գրասենյակները. Փաշինյանը մեկ ամիս ժամկետ է սահմանել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«2019 թվականին «Քաղպայմանագիր» կուսակցությունը փակեց իր տարածքային կազմակերպությունները՝ թողնելով մեկը։ ՔՊ կարկառուն անդամ Վահագն Հովակիմյանը մեր թերթի հետ զրույցում չէր թաքցրել, որ «ծախսերն» են պատճառը, իշխող ուժն ընտրություններից հետո նպատակահարմար էր գտել հրաժարվել ավելորդ ծախսերից։

Սակայն այժմ այդ գրասենյակները վերաբացելու ակտիվ աշխատանքներ են ընթանում՝ ընտրություններին ընդառաջ։ Նիկոլ Փաշինյանը ժամկետ է սահմանել՝ մինչեւ մեկ ամսից բոլոր կառույցները պետք է վերաբացվեն, եւ սկսվեն կուսակցական ակտիվ շփումները։

Հետաքրքիր է՝ հետպատերազմյան սուղ ժամանակներում ինչու եւ ինչով է իշխանությունը վերաբացում գրասենյակները։ Դա տարածքների վարձ, աշխատողների աշխատավարձ եւ այլ ծախսեր է ենթադրում, եւ ի՞նչ իմաստ ունի այդքան գրասենյակ բացելը, եթե ճիշտ են հավաստիացումները, որ շարունակում են վայելել ժողովրդի աջակցությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին