Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522
    526,5

  • EUR

    620
    632

  • RUB

    6,97
    7,19

Կարևոր իրադարձություններ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ակտիվանում է, կլինեն տարբեր հանդիպումներ. «Փաստ»

26 Հունվար, 2021 08:15
Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ակտիվանում է, կլինեն տարբեր հանդիպումներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երեկ երեկոյան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացրեց, որ Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կրկին ակտիվացնում է իր ներքաղաքական շփումները, եւ նշյալ հանդիպումը միակը չի լինելու: Մեր աղբյուրների փոխանցմամբ, խոսքը հանդիպումների շարքի մասին է. նախատեսված են նաեւ հանդիպումներ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների, ինչպես նաեւ տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների հետ:

Թե ինչ հարցեր են քննարկվում ու քննարկվելու պաշտոնական օրակարգից դուրս, դժվար է ասել, սակայն, ըստ ամենայնի, խոսքը թե՛ ռազմագերիների, թե՛ տարածաշրջանային վերադասավորումների եւ թե՛ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին