Կարևոր իրադարձություններ

Ոսկեհասկ գյուղի բնակիչներին դանակահարած 20-ամյա երիտասարդը կալանավորված է (տեսանյութ)

25 Հունվար, 2021 23:07
Ոսկեհասկ գյուղի բնակիչներին դանակահարած 20-ամյա երիտասարդը կալանավորված է (տեսանյութ)

Հունվարի 16-ին, ժամը 13.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Ոսկեհասկ գյուղի երկու դանակահարված բնակիչներ։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանոթյունը:

 

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ մի շարք անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին՝ հիվանդանոցում անհրաժեշտ արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ։ Արդյունքում՝ տեղեկություններ ստացվեցին, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողներին դանակահարել է Ոսկեհասկ գյուղի 20-ամյա մի բնակիչ։

Նույն օրը կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանության Ախուրյանի բաժին և ձերբակալվել։
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հունվարի 19-ին քրեական օրենսգրքի «Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը» հոդվածի հատկանիշներով նրան առաջադրվել է մեղադրանք։
20-ամյա երիտասարդը կալանավորված է:

 

Լրահոս

Դիտել ավելին