Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524,5
    529,5

  • EUR

    630
    642

  • RUB

    7,03
    7,25

Կարևոր իրադարձություններ

ՃՈ ուժեղացված ծառայություն Արագածոտնի մարզում․ հետախուզման մեջ գտնվող մեքենաներ են հայտնաբերվել

25 Հունվար, 2021 21:59
ՃՈ ուժեղացված ծառայություն Արագածոտնի մարզում․ հետախուզման մեջ գտնվող մեքենաներ են հայտնաբերվել

Հանրապետության ողջ տարածքում երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով ուժեղացված ծառայությունները շարունակվում են։

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հերթականն իրականացվեց հունվարի 12-ին, Արագածոտնի մարզում։ ՃՊԾ բաժնի, երկրորդ սպայական գումարտակի 2-րդ և ուղեկցող հատուկ վաշտերի ծառայողները հայտնաբերեցին հետախուզման մեջ գտնվող՝ 2, առանց համարանիշի՝ 1, փոխարինված համարանիշերով՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 11, թաղանթապատված դիմապակիով 12 տրանսպորտային միջոց։ 7 մեքենա տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Հարգելի՛ վարորդներ, խստորեն պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։

Լրահոս

Դիտել ավելին