Կարևոր իրադարձություններ

Ստամբուլում զինված տղամարդը վիրավորում է հասցրել 3 ռուսների

25 Հունվար, 2021 21:26
Ստամբուլում զինված տղամարդը վիրավորում է հասցրել 3 ռուսների

Ստամբուլում դանակով զինված տղամարդը հարձակվել է երեք ռուսների վրա, РИА Новости-ին հայտնել է ոստիկանության աղբյուրը:

Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան Բեշիկթաշ շրջանում, այն արձանագրել է հսկիչ տեսախցիկը:

«Տուժածներին ուղարկել են հիվանդանոց, նրանց կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում», – ասել է գործակալության աղբյուրը:

Հարձակվողը, նախնական տվյալներով, աղբահավաք Հասան Հուսեյն Յ.-ն է։

 

Լրահոս

Դիտել ավելին