Կարևոր իրադարձություններ

Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել իր ձևաչափով նախադեպը չունեցող հանդիպում․ Ռոմանոս Պետրոսյան

25 Հունվար, 2021 20:49
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել իր ձևաչափով նախադեպը չունեցող հանդիպում․ Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսուքյան իր էջում գրառում է կատարել․ 

«Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել իր ձևաչափով նախադեպը չունեցող հանդիպում։
Նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարներն ամփոփել են 2020 թվականը՝ ամփոփ հաշվետվությունների միջոցով ներկայացրել տարվա ձեռքբերումները, կատարած աշխատանքը, գույքագրած խնդիրները և խոսել 2021 թվականին նախանշած առաջնային ուղղությունների մասին։
 
Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Ա․ Մազմանյանը, Տ․ Սիմոնյանը, նախարարության գլխավոր քարտուղար Գ․ Գուլյանը և ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնի-թորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լ․ Ազիզյանը, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ա․ Խլոյանը, «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ա․ Պողոսյանը, «Խոսրովի անտառ» ՊԱ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ․ Ջիլավյանը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ․ Պողոսյանը, Շրջակա միջավայրի վրա ազդեցութ-յան փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Գ․ Գևորգյանը, Հայաստանի բնության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրեն Գ․ Ղազարյանը, Արփի լիճ ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Մ․ Մուրադյանը, Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․ Մկրտչյանը, Բնապահպանական ծրագրերի կենտրոն ՊՀ տնօրեն Մ․ Խաչատրյանը, Զվարթնոց ԱՕԿ ՓԲԸ տնօրեն Թ․ Հայրապետյանը։
 
Նախքան հաշվետվությունների ներկայացումը, հանդես եկա ողջույնի խոսքով և գործընկերներիս հայտնել, որ այս ձևաչափով հանդիպումները պետք է ավանդույթ դարձնել և տարվա մեջ առնվազն կիսամյակը մեկ հանդիպել՝ անել կատարված աշխատանքի ամփոփում, հիմնական ուղղությունների ներկայացում, ինչու ոչ, այս ոչ ֆորմալ հարթակն օգտագործել շրջակա միջավայրի կառավարումն ավելի օգտավետ դարձնելու և ոլորտում արդյունավետութան նոր նշաձողեր սահմանելու համար։
«Նույն ոլորտի և գերատեսչության տարբեր ՊՈԱԿ-ների ղեկավարների մակարդակով տեղեկատվության փոխանակումը, միմյանց խնդիրների ծանոթանալը և ընդհանուր ոլորտի առաջնահերթություններին իրազեկվելը կարող է ծառայել որպես ոչ ֆորմալ խորհրդատվական հարթակ, ինչն ավելի ինստիտուցոնալ հենքի վրա դնել աշխատանքները»։
 
ՊՈԱԿ-ների ղեկավարները ներկայացրել են տարվա ընթացքում կատարած աշխատանքը, թվային տվյալներով արտացոլված արդյունքները և առաջիկա ծրագրերը։
Հանդիպման այս ֆորմատն արդյունավետ գնահատեցի, շնորհակալություն հայտնեցի գործընկերներիս կատարած աշխատանքի համար և հույս հայտնեցի, որ հաջորդ հանդիպմանը կքննարկենք այսօր նախանշած ծրագերի արդեն ընթացիկ փուլերը»։

 

Լրահոս

Դիտել ավելին