Կարևոր իրադարձություններ

Պուտինը մեկնաբանել է Գալենջիկի «պալատի» մասին Նավալնիի ֆիլմը

25 Հունվար, 2021 19:32
Պուտինը մեկնաբանել է Գալենջիկի «պալատի» մասին Նավալնիի ֆիլմը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս ուսանողների հետ առցանց հանդիպմանը ասել է, որ նա չի դիտել Ալեքսեյ Նավալնիի «հետաքննությունը» Գելենջիկի «պալատի» վերաբերյալ, քանի որ նա ժամանակ չի ունեցել դրա համար, բայց թերթել է իր օգնականների պատրաստած տեսանյութերը: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին։

Հանդիպման ընթացքում Ուֆայի Պետական նավթային տեխնիկական համալսարանի երրորդ կուրսի ուսանող Դանիիլ Չեմեզովը նախագահին հարցրել է YouTube- ում հրապարակված ֆիլմի մասին, որ իբր նախագահը Գելենջիկում պալատ ունի: Ուսանողը հարցրել է  Պուտինին, արդյոք դա ճիշտ է:

«Ես ուզում եմ միանգամից պատասխանել ձեր հարցին: Ֆիլմը չեմ դիտել, քանի որ ազատ ժամանակ չունեմ ունեցել, միայն թերեել եմ  

իմ օգնականների ներկայացրած տեսանյութերը», - պատասխանել է Պուտինը

 

Նա նշեց, որ ֆիլմում հիշատակվում են իր ընկերները, նախկին գործընկերները, «որոշ հեռավոր հարազատներ» և ծանոթներ, բայց կան նաև մարդիկ, և ասել է, որ դա կազմակերպվել էր «քաղաքացիների ուղեղները լվանալու» նպատակով:

«Այն տեղեկատվությունը որը իրենք շրջանառվում են ավելի քան տաս տարվա թեմա է, և սա ուղղակի հարմար առիթ է, նրանք հավաքագրեցին բոլոր տվյալները և որոշեցին այս բոլոր նյութերով «լվանալ մեր քաղաքացիների ուղեղները։ Եվ տեղադրեցին այդ ամենը ինտերնետ» - նշել է նախագահը։

 

Նախագահի խոսքով,  Ալեքսեյ Նավալնիի «հետաքննության» մեջ նշվածներից նա մի մասին ճանաչում է, իսկ մյուս մասին ոչ, և այդ մարդկանց մեջ կան ինչպես ընկերներ, այնպես էլ նախկին գործընկերներ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին