Կարևոր իրադարձություններ

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում միմյանց են բախվել 3 ավտոմեքենա․ կան տուժածներ

25 Հունվար, 2021 19:20
Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում միմյանց են բախվել 3 ավտոմեքենա․ կան տուժածներ

Հունվարի 25-ին, ժամը 13։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Ա Ա, ծնված 1968 թ), «Hyudai Sonata» (վարորդ՝ Լ Մ, ծնված 1988 թ) և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, տուժած ԱԱ-ին դուրս են բերել արգելափակումից և մյուս տուժածի՝ ԼՄ-ի հետ միասին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

 

Լրահոս

Դիտել ավելին