Կարևոր իրադարձություններ

Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարած այցի երրորդ օրն անցավ Սպահանում

25 Հունվար, 2021 16:49
Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարած այցի երրորդ օրն անցավ Սպահանում
Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարած այցի երրորդ օրն անցավ Սպահանում, որտեղ տեղի ունեցան մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ նահանգապետ Աբաս Ռեզայիի, նահանգի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի, ինչպես նաև գործարար շրջանակների այլ ներկայացուցիչների (այդ թվում՝ հայ գործարարների) հետ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի և Սպահանի նահանգապետի հանդիպման ժամանակ քննարվեց երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Սպահան կատարած այցի շրջանակներում նախարար Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը եղավ «Chika» սննդի, «Goltash» լվացման պարագաների և հարդարման նյութերի, «Zarin Iran» հախճապակյա սպասքի արտադրական ձեռնարկություններում:
Հայկական պատվիրակությունն այցելեց նաև Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք և թանգարան:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին