Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները կքննարկեն ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

25 Հունվար, 2021 16:05
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները կքննարկեն ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Հունվարի 26-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի միջև բանակցություններ: Նախատեսվում է քննարկել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցեր, ներառյալ` Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ստեղծված իրադրությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին