Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն պետք է «իր վրա փորձի» դեսպանատան հրապարակումներն՝ ի պաշտպանություն բողոքի ակցիաների. Պեսկով

24 Հունվար, 2021 18:07
ԱՄՆ-ն պետք է «իր վրա փորձի» դեսպանատան հրապարակումներն՝ ի պաշտպանություն բողոքի ակցիաների. Պեսկով

Ռուսաստանում չարտոնված ակցիաների մասին Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան հրապարակումներն անուղղակի հանդիսանում են բացարձակ միջամտություն են Ռուսաստանի ներքին գործերին և աջակցություն օրենքի խախտմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ, գրում է ТАСС գործակալությունը։

«Իհարկե, դրանք սխալ հրապարակումներ են: Եվ, իհարկե, դրանք անուղղակիորեն բացարձակ միջամտություն են մեր ներքին գործերին: Սա ուղղակի աջակցություն է Ռուսաստանի Դաշնության օրենքի խախտումներին, աջակցություն է չարտոնված գործողություններին», – ասել է Պեսկովը։

Նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ եթե ՌԴ դիվանագիտական առաքելությունը գրեր նաև ԱՄՆ-ում տեղի ունեցած անկարգությունների մասին, «իսկ դրանք այնտեղ շարունակվում են», ապա դա «որոշակի անհանգստություն կառաջացներ Վաշինգտոնում»: «Ահա միշտ ցանկանում եմ մեր դիմացինին խորհուրդ տալ իր վրա փորձել այդ իրավիճակը», - ընդգծել է Պեսկովը:

Ավելի վաղ՝ ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանությունից մեկնաբանել էին Ռուսաստանում տեղի ունեցող ցույցերը․ «Սատարում ենք բոլոր մարդկանց խաղաղ ցույցերի, խոսքի ազատության իրավունքը»։ 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին