Կարևոր իրադարձություններ

Ի աջակցություն Նավալնու տեղի ունեցած ցույցերի հետևանքով ձերբակալվել է 3435 մարդ

24 Հունվար, 2021 13:51
Ի աջակցություն Նավալնու տեղի ունեցած ցույցերի հետևանքով ձերբակալվել է 3435 մարդ

Ի աջակցություն Ալեքսեյ Նավալնու երեկ տեղի ունեցած ցույցերի հետևանքով ձերբակալվել է 3435 մարդ: Այս մասին հայտնում է Tvrain.ru-ն: 

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ-ի տարբեր քաղաքներից  ի աջակցություն ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի չարտոնված բողոքի ակցիաների ժամանակ սկսվել էին ձերբակալություններ։ 

Ձերբակալվածների թվում էր նաև Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիան։

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը չարտոնված ակցիաների կապակցությամբ նախազգուշացրել էր, որ իրավապահների նկատմամբ յուրաքանչյուր սադրանք և նրանց օրինական պահանջներին չենթարկվելը կհետաքննվեն:

 

Լրահոս

Դիտել ավելին