Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525,5
    530

  • EUR

    635
    647

  • RUB

    6,99
    7,21

Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Արցախի գործընկերներիս հետ հանդիպում ունեցանք Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ․ Մեսրոպ Առաքելյան

24 Հունվար, 2021 00:15
Հեղինակ՝ Մեսրոպ Առաքելյան
Հայաստանի և Արցախի գործընկերներիս հետ հանդիպում ունեցանք Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ․ Մեսրոպ Առաքելյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի և Արցախի գործընկերներիս հետ հանդիպում ունեցանք Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ՝ տեղում բնակարանաշինական աշխատանքներին ծանոթանալու, այդ գործում Հայաստանի և Սփյուռքի արդյունավետ ներգրավման տարբերակները քննարկելու համար։

Արցախցի շուրջ 10 հազար ընտանիքի կացարանով ապահովելու համար քննարկեցինք առկա բնակարանային ծրագրերը, պայմանավորվեցինք շարունակել համագործակցությունը և Արցախի գյուղերի ու քաղաքների վերաշինման աշխատանքներում ներգրավել նաև սփյուռքի տարբեր համայնքների»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին