Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525,5
    530

  • EUR

    635
    647

  • RUB

    6,99
    7,21

Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Գորիս-Տեղ ավտոճանապարհին․ կա երկու զոհ և տուժած

23 Հունվար, 2021 23:39
Ավտովթար Գորիս-Տեղ ավտոճանապարհին․ կա երկու զոհ և տուժած

Հունվարի 23-ին, ժամը 18:10-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Տեղ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Վ․, ծնված 1995 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը․ վարորդը և ուղևոր Շ․ Դ․-ն (ծնված 1966 թ․) տեղում մահացել են։

Փրկարարներն ուղևոր Ա․ Վ․-ին (ծնված 2005 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Դիտել ավելին