Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525,5
    530

  • EUR

    635
    647

  • RUB

    6,99
    7,21

Կարևոր իրադարձություններ

Ազոխում դիեր են գտնվել. 80-ամյա Յուրիկը գյուղից չի հեռացել կամովին, 55-ամյա Սերժիկը նկուղում է մնացել պատահաբար․ ԱՀ ԱԻՊԾ

23 Հունվար, 2021 21:45
Ազոխում դիեր են գտնվել. 80-ամյա Յուրիկը գյուղից չի հեռացել կամովին, 55-ամյա Սերժիկը նկուղում է մնացել պատահաբար․ ԱՀ ԱԻՊԾ

Որոնողական աշխատանքների ընթացքում երեկ Հադրութի Ազոխ գյուղում 2 դի է հայտնաբերվել: Նրանցից մեկը հավանաբար 55-ամյա Սերժիկ Ավագյանն է, մյուսը 80-ամյա Յուրիկ Ասրյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Հադրութի վարչական նախկին ղեկավար Կամո Պետրոսյանը:

Դիերն եղել են անճանաչելի: Գտնվել են Ազոխի սկզբնամասում, թուրքերի կողմից թաղված: Դրանք կենթարկվեն ԴՆԹ փորձաքննության:

Այս պարագայում ինչպես է հնարավոր ասել, թե ովքեր են հայտնաբերվածները: Աղբյուրի հարցին ի պատասխան, Պետրոսյանն ասել է որ, Ազոխից միայն այդ երկուսի մասին չունեին տեղեկություն: Հստակ իմացել են, որ 80-ամյա Յուրիկը գյուղից դուրս չի եկել, իսկ 55-ամյա Սերժիկ Ավագյանը գյուղում է մնացել պատահաբար:

«Մենք գիտեինք, որ 2 հոգի չկային, էսքան ժամանակ որոնում էինք: Յուրիկին քուրը ինչքան խնդրել է, ինչ ասես արել է, աղաչել է, գյուղից դուրս չի եկել: Մի քանի հոգի ներկա էին, էն ժամանակ, երբ թուրքերը գյուղ էին մտնում, եկել էին, որ զոռով տանեին, չի գնացել: Ինչքան արել են, հնար չի եղել: Ինքը մի ուրիշ ձևի մարդ էր, ուրիշ բնավորությամբ,չամուսնացած, իր խոսքի տեր:

Սերժիկն էլ հովիվ էր: Ծնունդով Տումի գյուղից էր, բայց Ազոխում հովվություն էր անում: Ռմբակոծության ժամանակ մտել է նկուղ, ու էլ  չեն տեսել դուրս եկել է, թե չէ: Իմացել են, թե գնացել է: Աջ ու ձախ ման են եկել, չեն տեսել, մտածել են, հարազատների հետ գնացել ա: Այդպես է մնացել ինքը գյուղում: Ոչ թե հատուկ է մնացել: Հիմա էլ 2 դիակ են ճարել, մտածում ենք իրենք են»,-ասել է Կամո Պետրոսյանը:

Եվս մեկ դի էլ որոնողական խմբերը երեկ հայտնաբերել են Դրախտիկում: Հավանաբար 50-ամյա Մարինե Հայրապետյանի դին է, որն, ըստ Պետրոսյանի, հաշմանդամություն է ունեցել, և էլի հրաժարվել է դուրս գալ գյուղից: Թե ինչ հանգամանքներում կինը Դրախտիկից դուրս չի բերվել, այս պահին Կամո Պետրոսյանն ասել չի կարող, սակայն նշում է՝ թուրքերը հանկարծաի են մտել գյուղ, ոչ մեկը չէր պատկերացրել, որ նման բան կպատահի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Դիտել ավելին