Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 3 վիրավորներից 2-ը երեխաներ են

23 Հունվար, 2021 21:18
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 3 վիրավորներից 2-ը երեխաներ են

Երեկ՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Թադևոսյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով, Արմավիր-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 31-ամյա Աննա Մանուկյանը, 8-ամյա Դավիթ Մանուկյանը և 5-ամյա Իրինա Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին