Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525,5
    530

  • EUR

    635
    647

  • RUB

    6,99
    7,21

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Երասխավան գյուղում․ այրվել է անասնագոմի ծղոտե տանիքը, մեկ հեծանիվ և 50 հավ

23 Հունվար, 2021 20:35
Հրդեհ Երասխավան գյուղում․ այրվել է անասնագոմի ծղոտե տանիքը, մեկ հեծանիվ և 50 հավ

Հունվարի 23-ին, ժամը 16։41-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երասխավան գյուղի Րաֆֆու փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:06-ին, մարվել` 17:56-ին: Մասամբ այրվել է անասնագոմի ծղոտե տանիքը (մոտ 15 քմ), մեկ հեծանիվ և 50 հավ։

Լրահոս

Դիտել ավելին