Կարևոր իրադարձություններ

Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ՌԴ ՊՆ

23 Հունվար, 2021 19:50
Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները 27 դիտակետում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Այս մասին հսյտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Մեկ օրվա ընթացքում ապահովվել է Հայաստանի տարածքից 137 տեղահանվածների անվտանգ վերադարձը Արցախ: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 50 658 մարդ:

Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 639.3 հա տարածք, 221.8 կմ ճանապարհ, 866 բնակելի շինություն, այդ թվում՝ 25 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 801 պայթյունավտանգ առարկա:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար  փոխգործակցությունը  պահպանվում է  Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին