Կարևոր իրադարձություններ

Opel Astra G մակնիշի ավտոմեքենան 7 մետր սահելուց հետո հայտնվել է Արփա գետում

23 Հունվար, 2021 18:37
Opel Astra G մակնիշի ավտոմեքենան 7 մետր սահելուց հետո հայտնվել է Արփա գետում

Հունվարի 23-ին, ժամը 14:38-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 147-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Ե․, ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 7 մետր սահել և մասամբ հայտնվել Արփա գետում:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

 

Լրահոս

Դիտել ավելին