Կարևոր իրադարձություններ

Երկրաշարժ է գրանցվել Նախիջևանից 34 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Վայքում և Սյունիքում․ ԱԻՆ

23 Հունվար, 2021 18:06
Երկրաշարժ է գրանցվել Նախիջևանից 34 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Վայքում և Սյունիքում․ ԱԻՆ

Հունվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 17:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:22-ին) օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Նախիջևան-Հայաստան սահմանային գոտում` Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4 բալ և Սյունիքի մարզի Գորայք գյուղում՝  3 բալ ուժգնությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին