Կարևոր իրադարձություններ

Ես ինձ խաբված եմ զգում, մենք 20-30 տարի անզեն զինվորի ենք ոգեւորել մեր երգերով․ Համլետ Գեւորգյան. Armtimes.com

23 Հունվար, 2021 17:03
Ես ինձ խաբված եմ զգում, մենք 20-30 տարի անզեն զինվորի ենք ոգեւորել մեր երգերով․ Համլետ Գեւորգյան. Armtimes.com

Armtimes.com-ը գրում է․ 

Կորոնավիրուսի համավարակն ու Արցախում տեղի ունեցած պատերազմը բարդ իրադրություն են ստեղծել նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ Համլետ Գևորգյանի կյանքում: Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների հետևանքով ամբողջապես կանգ էր առել նրա ստեղծագործական կարիերան, իսկ հետպատերազմական Հայաստանում դեռ հնարավոր չէ երգել:

«Այս իրավիճակը ոչ թե շատ դժվար է, այլ՝ դաժան»,- ասում է երգիչը, բայց միևնույն ժամանակ նշում, որ երկրից գնալու որևէ ցանկություն չունի, հակառակը, լավատեսորեն հավատում է, որ հաղթահարելու ենք այս ամենը, և ամեն բան լավ է լինելու:

 

Կորոնավիրուսի առաջացրած խնդիրների, պատերազմի ու հետպատերազմական Հայաստանի, առաջիկա անելիքների և այլ հարցերի շուրջ ենք զրուցել Համլետ Գևորգյանի հետ:

- Պարոն Գևորգյան, 2020 թ., մեղմ ասած, դաժան էր բոլոր առումներով՝ կորոնավիրուս, պատերազմ Արցախում: Այս ամենը նաև լրջագույնս ազդեց մշակութային կյանքի ու մշակույթի գործիչների գործունեության վրա: Ինչպե՞ս եք հաղթահարում և այժմ ինչո՞վ եք զբաղվում:

- Երկար ժամանակ չաշխատեցի, հիմա էլ դեռևս զբաղմունք չունեմ, այսպես ասեմ: Որովհետև շատ դանդաղ է բացվում ամեն ինչը, իսկ հաղթահարելը շատ բարդ կերպով եմ հաղթահարում՝ թե՛ ֆինանսական, թե՛ բոլոր առումներով, քանի որ չկա ոչ մի փոխհատուցում, ոչ մի բան: Վիրուսի հետ կապված արգելքների թեթևացումից հետո մի որոշ ժամանակ սկսեցի աշխատել, ու պատերազմը սկսվեց:

Համավարակով պայմանավորված սահմանափակումները վերջերս, կարելի է ասել, ամբողջությամբ վերացվեցին: Այժմ արդեն թույլատրվում է ցանկացած թվաքանակի մարդկանցով միջոցառումներ կազմակերպել: Չունե՞ք դեռ հրավերներ, առաջարկներ:

- Ճիշտն ասած՝ հրավերներ դեռ չունեմ, որովհետև դեռ լայն թափով չի բացվել ոլորտը, դա էլ պայմանավորված է ժողովրդի տրամադրությամբ, բայց հույս կա: Ինձ ուրախացրեց էդ փաստը, որ արգելքները հանվեցին, թե չէ, ճիշտն ասած, այս իրավիճակը ոչ թե շատ դժվար է, այլ՝ դաժան: 2021-ի ծրագրերս էլ են նորից կախված պանդեմիայից: Չեմ ուզում մանրամասնել այդ ծրագրերի մասին, բայց մինչև ճանապարհները չբացվեն, դուրս ու ներս չկարողանանք անել, դրանք չենք կարող իրականացնել, որովհետև կոնկրետ իմ դեպքում նոր ծրագրերի իրագործումը կապված է արտասահմանի հետ: Դրանց մեջ ներառված են հյուրախաղերը, նոր երգերի, տեսահոլովակների ստեղծումը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին