Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում ձնամաքրման աշխատանքների հետ կապված որոշակի դժվարություններ կան. քաղաքապետարան

23 Հունվար, 2021 16:26
Հեղինակ՝ Ստեփանակերտի Քաղաքապետարան
Ստեփանակերտում ձնամաքրման աշխատանքների հետ կապված որոշակի դժվարություններ կան. քաղաքապետարան

Ստեփանակերտի քաղաքապետարանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է.

«Հարգելի քաղաքացիներ, գիտենք, որ տեղացած առատ ձյան հետևանքները մի շարք խնդիրներ են առաջացրել ձեզ համար: Ստեփանակերտի քաղաքապետարանը ենթակա համապատասխան ստորաբաժանումներով լծված է այդ դժվարությունները ժամ առաջ չեզոքացնելու գործին: Ձնամաքրման մեքենաները շրջում են փողոցներով և անցանելի դարձնում ճանապարհները երթևեկության համար: Մայթերի մաքրմանը հիմնականում մասնակցում են մարդկային աշխատուժը: Բայց աշխատանքները ժամանակին և պատշաճ իրականացնելուն մի շարք հանգամանքներ են խոչընդոտում.

✅Վերջին մեկ ամսում քաղաքում երթևեկող փոխադրամիջոցների թիվը զգալիորեն մեծացել է, ինչը բացասաբար է ազդում մերկասառույցի կանխարգելման աշխատանքներին:
✅Աջակցության ծրագրերից օգտվելու նպատակով քաղաքի տարբեր վայրերում հերթեր են գոյանում, և որոշակի տարածքներում գրեթե անհնար են դառնում ձնամաքրման աշխատանքները:
✅Պատերազմից հետո աշխատուժի պակաս է զգացվում: Առկա մարդկային ռեսուրսները բավարար չեն հրատապ խնդիրներին լուծում տալու համար:
✅ Տեխնիկական միավորների մի մասը պատերազմի հետևանքով կամ մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ, կամ էլ գտնվում է անսարք վիճակում: Արդյունքում մեքենատրակտորային լրակազմը լրջորեն համալրելու կարիք ունի:
Հայցում ենք մեր հայրենակիցների ներողամտությունը ու ակնկալում նրանց աջակցությունը վերը թվարկված խնդիրների կարգավորման հարցում. ով ինչով կարող է: Իսկ մենք շարունակում ենք աշխատանքները՝ ունեցած հնարավորությունները առավելագույնս օգտագործելով»:

 

Լրահոս

Դիտել ավելին