Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522
    526,5

  • EUR

    620
    632

  • RUB

    6,97
    7,19

Կարևոր իրադարձություններ

Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

23 Հունվար, 2021 16:17
Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, դեպի Ջերմուկ քաղաք տանող, Աղավնաձոր-Արենի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված 760 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Լրահոս

Դիտել ավելին