Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպում է ունեցել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ

23 Հունվար, 2021 14:41
Հեղինակ՝ Արցախի Արտաքին գործերի նախարարություն
Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպում է ունեցել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ

Հունվարի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԳ նախարարությունից:

 

Կողմերը նշել են հայրենիք-սփյուռք համագործակցության հետագա ամրապնդման նպատակով ջանքերի ակտիվացման կարևորությունը և քննարկել այս ուղղությամբ երկու գերատեսչությունների համատեղ քայլերը։

Երկուստեք կարևորվել են Արցախի տեղն ու դերը համայն հայության կյանքում։ Մտքեր են փոխանակվել սփյուռքի ներուժի ներգրավվածությամբ Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին