ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ անցած մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 131 արցախցի։ Ընդհանուր առմամբ, մինչ այս պահը Արցախ է վերադարձել 50.521 մարդ: 

Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել Հայաստանից ավտոբուսներով Արցախ վերադարձողների անվտանգությունը: 

Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և քսանյոթ դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: