Կարևոր իրադարձություններ

Մարդկանց մեծ մասը քնում է հեռախոսը ձեռքին

18 Հոկտեմբեր, 2015 00:30
Մարդկանց մեծ մասը քնում է հեռախոսը ձեռքին

Մարդկանց մեծամասնությունը դրժում է բժիշկների խորհուրդները, ովքեր գտնում են, որ լավ քնելու համար անհրաժեշտ է հեռու պահել համակարգիչներն ու հեռախոսները։ Խոշոր ընկերությունների անցկացրած հետազոտությունները բացահայտել են այլ հետաքրքիր փաստեր ևս։

Նայեք շուրջբոլորը։ Ամենայն հավանականությամբ` ձեր հեռախոսը գտնվում է ձեր կողքին։ Ինչ էլ խորհուրդ տան բժիշկներն ու հոգեբանները, մենք չենք պատրաստվում ազատվել տեխնիկայից ունեցած մեր կապվածությունից և մշտապես օնլայն, կապի մեջ լինելու սովորությունից, եթե, իհարկե, դա չի պահանջում մեր աշխատանքը։

Սքայնեթ ցանցը և Մոտորոլա ընկերությունը հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ մարդկանց 60%-ը քնում է հեռախոսը ձեռքին, իսկ 17%-ն այն իրենց հետ վերցնում են անգամ լոգարան մտնելիս։

600x580

Հարցվածների 19%-ը հայտարարել է, որ ավելի լավ է հրաժարվեն քնից, քան հանգստյան օրերն անցկացնեն առանց հեռախոսի։  18%-ը պատրաստ է հրաժարվել լոգանքից,  15%-ը՝ այլ կարևոր սովորություններից։  22%-ը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող են դադարել սեքսով զբաղվել, սակայն չեն հրաժարվի բջջային հեռախոսի ընկերակցությունից։

Ընդ որում՝ 39%-ը խոստովանել է, որ իրենք հաճույք են ստանում սմաթֆոններն օգտագործելիս։ Նրանց մի մասը երջանիկ է լինում ժամանակ առ ժամանակ, քանի որ հարցվածների 79%-ը նշել է, դրանց զանգերը հաճախ են նյարդայնացնում։

600x580

Հետազոտության մասնակիցների  40%-ը նշել է, որ իրենց հեռախոսների հետ այնպիսի վստահելի հարաբերությունների մեջ են, որ դրանց անգամ ընկալում են որպես իրենց զրուցակից և այնպիսի հարցեր են ուղղում, որ երբեք իրենց մտերիմ ընկերներին չէին տա։

Հարցմանը մասնակցել է յոթ երկրի  7000 մարդ։

Աղբյուր` LADYNEWS.am

 

Լրահոս

Դիտել ավելին