Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524,5
    529,5

  • EUR

    630
    642

  • RUB

    7,03
    7,25

Կարևոր իրադարձություններ

Իսակովի պողոտայում «Toyota Corolla»-ն բախվել է էլեկտրասյանը․ կան տուժածներ

23 Հունվար, 2021 10:31
Իսակովի պողոտայում «Toyota Corolla»-ն բախվել է էլեկտրասյանը․ կան տուժածներ

Հունվարի 22-ին, ժամը 22:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը մեկ տուժած հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ս․ Ք․-ին, ով նույնպես հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, այնուհետև փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

 

Լրահոս

Դիտել ավելին