Կարևոր իրադարձություններ

Գյումրիում ավտոմեքենան բախվել է կայանած կցորդիչին ու բռնկվել․ կա զոհ

23 Հունվար, 2021 10:15
Գյումրիում ավտոմեքենան բախվել է կայանած կցորդիչին ու բռնկվել․ կա զոհ

Հունվարի 23-ին, ժամը 03:43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում այրվում է ավտոմեքենա։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Լ. Խ., ծնված 1996 թ․, ՌԴ քաղաքացի) բախվել է կայանած կցորդիչին և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:02-ին, մարվել՝ 04:15-ին: Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին:

 

Լրահոս

Դիտել ավելին