Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525,5
    530

  • EUR

    635
    647

  • RUB

    6,99
    7,21

Կարևոր իրադարձություններ

Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա․ «Հրապարակ»

23 Հունվար, 2021 08:53
Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախօրեին օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել՝ առաջարկելով «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անել եւ ԱԺ նախագահին լիազորել՝ Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա պատգամավորին զրկել «Աժ-ի կողմից գործուղման մեկնելու հնարավորությունից՝ մինչեւ 1 տարով»:

ԱԺ նախագահը Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա կարող է կիրառել նաեւ այլ կարգապահական միջոցներ՝ նկատողություն, նիստերին խոսափողից հանդես գալու կամ դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչեւ 7 օրով զրկում։ Ուշագրավ լրացումներից մեկն էլ այն է, որ Էթիկայի հանձնաժողովը կարող է ոչ միայն որեւէ դիմումի, այլեւ «սեփական նախաձեռնությամբ» քննության առնել պատգամավորների վարքը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին