Կարևոր իրադարձություններ

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23 Հունվար, 2021 00:21
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, դեպի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին, Կոտայքի մարզի միջհամայնքային և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

Լրահոս

Դիտել ավելին