Կարևոր իրադարձություններ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություն է տեղի ունեցել

23 Հունվար, 2021 00:20
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություն է տեղի ունեցել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ խորհրդի անդամների կազմում փոփոխություն է եղել:

 

«Տեղեկացնում ենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքում 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կատարվել են փոփոխություններ, որով Հիմադրամի՝ մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են:

Հոգաբարձուների խորհրդի նախկին կազմից այժմ մնացել է միայն պարոն Ադամ Կաբլանյանը, ով նշանակվել էր այդ ամսաթվից հետո։ Հիմնադրամի խորհրդի նշանակման կարգում նույնպես տեղի են ունեցել փոփոխություններ, ըստ որոնց մինչև սույն թվականի հունվարի 31-ը Կենտրոնական բանկը նշանակելու է խորհրդի չորս նոր անդամներ, որոնք իրենց հերթին կընտրեն ևս երկու անդամ։

Եվ մենք կունենանք նոր՝ յոթ հոգուց բաղկացած խորհուրդ։ Հիմնադրամի նոր խորհուրդը ձևավորվելու պես մենք հանրությանը կներկայացնենք խորհրդի նոր կազմը»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին