Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    621
    633

  • RUB

    6,81
    7,05

Կարևոր իրադարձություններ

Նոր նախարարություն Արցախում․խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին

22 Հունվար, 2021 20:16
Նոր նախարարություն Արցախում․խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին

Արցախի հանրապետության Ազգային ժողովն այսօր գումարված արտահերթ նստաշրջանում 16 կողմ, 4 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է նոր նախարարություն ունենալու օրենքի նախագիծը: 

 

 

«Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը:

 

Նախարարի փոխանցմամբ օրենքի նախագծի փոփոխությունը կապված է 2020թվականի պատերազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի օպտիմալացման և արդյունավետության ու հաշվետվողականության բարձրացման հետ: 

Օրինագծով առաջարկվում է՝

 

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և Արցախի Հանրապետության ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում,

 

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության , Արցախի Հանրապետության ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնեն համապատասխանաբար Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, Արցախի Հանրապետության ոստիկանության պետը, իսկ ընդհանուր ղեկավարումը՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարը:

 

Այսպիսով, նոր օրենքի համաձայն Արցախի Հանրապետության  ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ներառվելու են  մեկ միասնական գերատեսչություն՝ ներքին գործերի նախարարության կազմում:

Լրահոս

Դիտել ավելին