Կարևոր իրադարձություններ

ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

22 Հունվար, 2021 20:09
ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշվել են համագործակցության հետագա ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ ետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
 

Լրահոս

Դիտել ավելին