Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը ընտրվեցին ԲԴԽ անդամներ

22 Հունվար, 2021 19:03
Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը ընտրվեցին ԲԴԽ անդամներ

Ազգային ժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին և փաստաբան Դավիթ Խաչատուրյանին ընտրեց ԲԴԽ անդամի պաշոնում։

Գագիկ Ջհանգիրյանի ընտրության քվեարկության ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 86 «կողմ» և 3 «դեմ»: Դավիթ Խաչատուրյանի ընտրության քվեարկության ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 85 «կողմ», 3 «դեմ» և 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ըտրությանը մասնակցել է 89 պատգամավոր: 

ԲԴԽ նոր անդամները  Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը երդմամբ ստանձնեցին իրենց լիազորությունները:

ԲԴԽ անդամի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածություններն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին