Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525,5
    530

  • EUR

    635,5
    647,5

  • RUB

    7,03
    7,25

Կարևոր իրադարձություններ

Հայաստանի մի շարք ճանապարհներին մերկասառույց է

22 Հունվար, 2021 18:08
Հայաստանի մի շարք ճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 22-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Մարտունի-Վարդենիս, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Դիտել ավելին