Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525,5
    530

  • EUR

    635
    647

  • RUB

    6,99
    7,21

Կարևոր իրադարձություններ

Փետրվարի 1-ից Վրաստանը կվերականգնի կանոնավոր չվերթները

22 Հունվար, 2021 16:58
Փետրվարի 1-ից Վրաստանը կվերականգնի կանոնավոր չվերթները

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի խոսքերով՝ փետրվարի 1-ից Վրաստանում կվերականգնվեն կանոնավոր չվերթները: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։

«Փետրվարի 1-ից մենք կվերացնենք կանոնավոր չվերթների սահմանափակումները: Սա նշանակում է, որ մինչ օրս Վրաստանում գործող բոլոր ավիաընկերությունները, կամ նույնիսկ նոր ավիաընկերությունները, որոնք ցանկանում են մուտք գործել Վրաստան, կկարողանան ժամանակավոր չվերթներ պլանավորել և իրականացնել որոշակի հաճախականությամբ»,- հայտարարել է Թուրնավան՝ հավելելով, որ այս ամենը տեղի կունենա բոլոր տեսակի բժշկական կանոնակարգերի և անվտանգության կանոնների պահպանմամբ:

Հիշեցնենք՝ 2020-ի մարտին պանդեմիայի ֆոնին Վրաստանը փակեց սահմանն օտարերկրյա քաղաքացիների համար, արգելեց ավիահաղորդակցությունը բոլոր ուղղություններով։ Կառավարությունը մի քանի անգամ արդեն երկարաձգել է չվերթների արգելքի ժամկետը։ Վերջին կարգավորումներով` ժամկետը երկարաձգվել էր մինչև ընթացիկ տարվա հունվարի 31-ը։ Սահմանափակումները չեն տարածվում Մյունխենի, Փարիզի, Ռիգայի, Դոհայի, Վարշավայի, Աթենքի, Ամստերդամի, Վիեննայի, Բեռլինի ու Միլանի օդանավակայանների վրա, չեն վերաբերում նաև Քութաիսի միջազգային օդանավակայանի և Ռիգայի, Վիլնյուսի, Դորտմունդի միջև թռիչքներին։

Լրահոս

Դիտել ավելին