Կարևոր իրադարձություններ

Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա

22 Հունվար, 2021 14:51
Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լրահոս

Դիտել ավելին