Կարևոր իրադարձություններ

Աշխատանք փնտրողներին կօգնեն դառնալ առավել մրցունակ. վերսկսում է «Զբաղվածության դպրոց» ծրագրի հայտերի ընդունումը

22 Հունվար, 2021 14:05
Աշխատանք փնտրողներին կօգնեն դառնալ առավել մրցունակ. վերսկսում է «Զբաղվածության դպրոց» ծրագրի հայտերի ընդունումը

Հունվարի 25-ից վերսկսում է «Զբաղվածության դպրոց» ծրագրի մասնակցության հայտերի ընդունումը. ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել էր՝ երկրում ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարության լրատվական ծառայությունից։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ծրագրի նպատակն է աշխատանք փնտրողներին օգնել աշխատաշուկայում դառնալ առավել մրցունակ, ծանոթացնել աշխատաշուկայի ներկայիս իրավիճակին և գործատուի պահանջներին, ստեղծել օգտակար կապեր գործատուների հետ, ծանոթանալ աշխատանք փնտրելու ուղիներին՝ զարգացնելով անձնային և մասնագիտական հմտությունները։

Ծրագրին կարող են դիմել՝

. ԶՊԳ տարածքային կենտրոններում հաշվառված 18-45 տարեկան անձինք, ովքեր առնվազն 1 տարի գործազուրկի կարգավիճակում են,

. սիրիահայ կամ լիբանանահայ աշխատանքային տարիքի անձինք, ովքեր չունեն աշխատանք,

. պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված աշխատանքային տարիքի, աշխատանք չունեցող անձինք:

«Զբաղվածության դպրոցը» կգործի Երևանում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի և Մալաթիա-Սեբաստիայի համալիր սոցիալական ծառայությունների ռեսուրս կենտրոններում:

Ծրագրի տևողությունը 4 ամիս է, մասնակցությունն անվճար է:

Դիմել կարող եք մինչև փետրվարի 25-ը՝ լրացնելով հայտը (այստեղ՝ https://bit.ly/3i53kps) կամ այցելելով բնակության վայրն սպասարկող Զբաղվածության տարածքային կենտրոն:

 

Լրահոս

Դիտել ավելին