Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի գործով զբաղվող դատախազները չեն հեռացվի գործի վարույթից․ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունները

22 Հունվար, 2021 13:40
Քոչարյանի գործով զբաղվող դատախազները չեն հեռացվի գործի վարույթից․ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ մեղադրողներ Արթուր Դավթյանին, Պետրոս Պետրոսյանին ու Գևորգ Բաղդասարյանին բացարկ հայտնելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի դատական նիստում սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միջնորդել էին բացարկ հայտնել մեղադրող դատախազներին: Մեղադրող կողմը, սակայն, առարկել էր միջնորդությանը՝ այն որակելով անհիմն:

 

Լրահոս

Դիտել ավելին