Կարևոր իրադարձություններ

Դիլիջանում տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ․ ԱԻՆ

22 Հունվար, 2021 10:27
Դիլիջանում տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ․ ԱԻՆ

Հունվարի 21-ին՝ ժամը 22:32-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի տներից մեկի հարևանությամբ տուն է այրվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է հունվարի 22-ին՝ ժամը 00:19-ին, մարվել՝ 03:52-ին: Այրվել է երկհարկանի տան երկրորդ հարկի և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 375 քմ)։

 

Լրահոս

Դիտել ավելին