Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525,5
    530

  • EUR

    635
    647

  • RUB

    6,99
    7,21

Կարևոր իրադարձություններ

Բարդ թեստ պատգամավորների համար․ «Հրապարակ»

22 Հունվար, 2021 08:22
Բարդ թեստ պատգամավորների համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախօրեին շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախագիծ, որով պատգամավորներին առաջարկում է՝ ամեն ամիս իրենց տրամադրվող գումարից մասհանում անել պատերազմի ժամանակ 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար։

Խոսքը մասնավորապես պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերի՝ յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանված ամսական 50 հազար դրամի մասին է, որը չի մտնում պատգամավորի ո՛չ աշխատավարձի, ո՛չ էլ պարգեւավճարի մեջ։

Ըստ այդմ՝ տարեկան կտրվածքով մոտ 80 միլիոն դրամ կփոխանցվի հաշմանդամներին։ Խորհրդարանի պատերի ներսում, մասնավորապես պատգամավորների շրջանում, բուռն քննարկվում է նախագիծը։ Այն ոմանց սրտով չէ, ու հնարավոր է ձգեն եւ ներկայացված նախագիծը հնարավորինս ուշ օրակարգ մտցնեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին