Կարևոր իրադարձություններ

Լավրովը դեսպանների հետ ամփոփել է ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակում համատեղ աշխատանքի արդյունքները

21 Հունվար, 2021 22:29
Լավրովը դեսպանների հետ ամփոփել է ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակում համատեղ աշխատանքի արդյունքները

Հունվարի 21-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ավանդական հանդիպումը ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ, որին մասնակցում էին նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրույցի ընթացքում ամփոփվել են 2020 թվականին ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակում կատարած համատեղ աշխատանքի արդյունքները, նախանշվել են համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը: Ընդգծվել է հետխորհրդային տարածքում բազմամակարդակ ինտեգրացիոն գործընթացների զուգադրման կարևորությունը:

Հանդիպման մասնակիցները նաև կարծիքներ են փոխանակել արդիական միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին