Հունվարի 21-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ավանդական հանդիպումը ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ, որին մասնակցում էին նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման մասնակիցները նաև կարծիքներ են փոխանակել արդիական միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ: